ԵՄ երկրների քաղաքական գործիչները մտադիր են EURO-2012-ի ժամանակ հրաժարվել այցերից Ուկրաինա![]() 30 ապրիլի 2012 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների ազդեցիկ քաղաքական գործիչները մտադիր են ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության ժամանակ հրաժարվել այցերից Ուկրաինա՝ բանտում նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ կոպիտ վերաբերմունքի մասին պնդումների պատճառով: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ մտադիր չէ ամռանը մեկնել Ուկրաինա, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես դիտարկում է բոյկոտի հնարավորությունը: Մայիսի 11-12-ին ծրագրված այցը Ուկրաինա չեղյալ է հայտարարել նաև Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի դեսպանին և պահանջել բացատրել Տիմոշենկոյի հետ կատարվածը: Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտնել է, որ հանդիպումների բոյկոտը «սառը պատերազմի մեթոդների» կրկնություն է: 1980 թվականին արևմտյան երկրները բոյկոտեցին Օլիմպիադան Խորհրդային Միությունում, որի մասն էր կազմում Ուկրաինան` ի նշան Աֆղանստան խորհրդային ներխուժման դեմ բողոքի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |