ԵՄ-ն հերքել է եվրագոտում 200 մլրդ ներդրումների մասին տեղեկությունները

ԵՄ-ն հերքել է եվրագոտում 200 մլրդ ներդրումների մասին տեղեկությունները

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԵՄ-ն նախագիծ է մշակում շուրջ 200 մլրդ դոլար ներդրումների համար եվրագոտում տնտեսական աճը խթանելու նպատակով: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարաել է Եվրամիության գլխավոր գործադիր մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը:

Նրա խոսքով, նման թվեր հրապարակելու համար եվրոպական հրատարակությունները, մասնավորապես, իսպանական «Պայիս» թերթը հիմքեր չունեն:

«Մենք տեսել ենք այդ սպեկուլյատիվ տվյալները, որոնք, որքանով մեզ հայտնի է, չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Պիա Արենկիլդե Հանսենը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---