Չինաստանը կարող է ապահովագրել իրանական նավթ տեղափոխող տանկերները

Չինաստանը կարող է ապահովագրել իրանական նավթ տեղափոխող տանկերները

PanARMENIAN.Net - ՉԺՀ-ն դիտարկում է տանկերների պետական ապահովագրման հնարավորությունը, որոնք տեղափոխում են իրանական նավթ: Այդ միջոցները կարող են թույլ տալ նավթի՝ մեծությամբ երկրորդ սպառողին իրանական նավթ մատակարարել այն բանից հետո, երբ 2012-ի հուլիսին ուժի մեջ կմտնեն Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները:

ԵՄ նոր պատժամիջոցները, որոնք նախատեսում են Իրանի նկատմամբ նավթային էմբարգո, արգելում են եվրոպական ապահովագրողներին իրականացնել տանկերների ապահովագրումը, որոնք իրանական նավթ են տեղափոխում: Միաժամանակ, նման ապահովագրություն տրամադրող ընկերությունների մեծամասնությունը գտնվում են Արևմուտքում: Դրա հետ կապված, եվրոպական պատժամիջոցները կարող են զգալիորեն ազդել իրանական նավթի առաքումների վրա ասիական երկրներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---