Լիտվան իր լեզվից բացառել է «Հարավային Օսեթիա» տերմինը

Լիտվան իր լեզվից բացառել է «Հարավային Օսեթիա» տերմինը

PanARMENIAN.Net - Լիտովյան լեզվում այսուհետ չի լինի «Հարավային Օսեթիա» տերմինը: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այդ տարածաշրջանը Լիտվայի լեզվի պետական հանձնաժողովի որոշմամբ պաշտոնապես կկոչվի Ցխինվալի շրջան: Այդ մասին այսօր հայտնել է Լիտվայի վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը իր վրացական պաշտոնակից Նիկա Գիլաուրիի հետ հանդիպմանը:

«Դա մեր օգնությունն է Վրաստանին երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար նրա պայքարում»,- հայտնել է Կուբիլյուսը:

Լիտվայի պատվիրակությունը` վարչապետ Անդրյուս Կուբիլյուսի գլխավորությամբ այցելել է Վրաստան: Ծրագրվում է նաև պատվիրակության հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---