ԱԺ ընտրություններին կհետևի շուրջ 70 հոգուց կազմված ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը

ԱԺ ընտրություններին կհետևի շուրջ 70 հոգուց կազմված ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը

PanARMENIAN.Net - Այս շաբաթ Հայաստան ժամանող ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի ավելի քան յոթանասուն մասնակցից: Ւնչպես PanARMENIAN-ին հայտնել է ԵԱՀԿ ԽՎ հաղորդակցության հարցերով տնօրեն Նիլ Սայմընը` պատվիրակությունը, որը կդիտորդի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայից, ով նշանակվել է ԵԱՀԿ գործող նախագահ և Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորի կողմից: Նշանակել է նաև հատուկ համակարգող` ղեկավարելու ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը, որը ներառելու է ավելի քան երկու հարյուր դիտորդներ:

Դե Դոննեան` Բելգիայի խորհրդարանի պատգամավոր և Բրյուսելի նախկին քաղաքապետ, մասնակցել է մի շարք ընտրական դիտորդական առաքելությունների, այդ թվում նաև որպես Ուկրաինայում 2010թ. նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ:

«Հայաստանի աշխարհագրական դիրքը` գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, առավել մեծ ռազմավարական կարևորություն ունի տարածաշրջանում ժողովրդավարության առաջխաղացման տեսանկյունից: Այս տարվա նորարարական տեխնոլոգիաների կիրառումը` ներգրավելու քաղաքացիներին ընտրական գործընթացին, կրթելու ընտրողներին և խրախուսելու քաղաքացիական մասնակցությունը խոստումնալից զարգացում է» - ասել է դե Դոննեան:

ԵԱՀԿ-ն կգնահատի Հայաստանի ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ հանձնառություններին` ամրագրված 1990 թ. Կոպենհագենի փաստաթղթում, որի տակ Հայաստանը ստորագրել է: Դե Դոննեան ԵԱՀԿ անունից հանդես կգա հետընտրական հայտարարությամբ երկուշաբթի` մայիսի 7-ին կայանալիք մամլո ասուլիսում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---