Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը

Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մանուկների մուտքն անվճար է:

Տարոն Մարգարյանը այգու տնօրենի և փոքրիկ կենդանասերների ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կենդանիների համար ստեղծված պայմաններին: Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է բոլորին կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ և ընդգծել, որ այգու զարգացման ծրագրերը լինելու են շարունակական. «Մենք համագործակցում ենք միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում նաև այն ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են կենդանաբանական այգով: Ունենք նախագծեր, որոնք կարճ ժամանակում կյանքի կկոչենք և այգին կհամապատասխանի միջազգային չափանիշներին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Որպես տարվա կարևոր ձեռքբերում, այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ առանձնացրել է կենդանաբանական այգու գազիֆիկացումը. «Երևանի քաղաքապետի աջակցությամբ մենք կարողացանք ամբողջությամբ լուծել Կենդանաբանական այգու ազատավանդակների ջեռուցման խնդիրը: Այգում նաև բարեկարգման, ազատավանդակների վերակառուցման ու ընդլայնման աշխատանքներ են տարվել»,- նշել է այգու տնօրենը:

Տարոն Մարգարյանը զրուցել է նաև այցելուների հետ, լսել նրանց կարծիքները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---