ՕԽ-2012 կազմակերպիչները խստորեն կհետևեն գովազդի տեղադրման կանոններին

ՕԽ-2012 կազմակերպիչները խստորեն կհետևեն գովազդի տեղադրման կանոններին

PanARMENIAN.Net - Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչները, ինչպես նաև Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները խստորեն կհետևեն գովազդի տեղադրման կանոններին, հայտնում է Bloomberg-ը:

Իշխանություններն արդեն զգուշացրել են, որ անբարեխիղճ գովազդատուներին մինչև 20 հազար ֆունտ տուգանք է հասնում:

Օլիմպիադայի 53 պաշտոնական հովանավորները կազմակերպիչներին ընդհանուր առմամբ 2,2 մլրդ դոլար են վճարել:

Օլիմպիադան չհովանվորող ընկերությունները չեն կարողանա զուգահեռներ անցկացնել ատլետների պատկերների, Օլիմպիադայի թալիսմանների և այլ խորհրդանիշների հետ»,-պարզաբանել է Davenport Lyons իրավաբանական ընկերության գործընկեր Էդամ Գլասը: Կանոնների պահպանմանը կհետևեն 250 հատուկ աշխատակիցներ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---