2 մայիսի 2012 - 10:58 AMT
Բարաք Օբաման բացատրել է ամերիկացիներին Աֆղանստանի պատերազմի իմաստը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անսպասելի այցով ժամանել է Քաբուլ, որտեղ համաձայնագիր է կնքել ` Աֆղանստանի հետ ռազմավարական համագործակցության վերաբերյալ, հաղորդում է ՆՏՎ-ն: Օբաման դիմել է ամերիկացիներին և բացատրել Աֆղանստանի պատերազմի իմաստը:

Նախագահի խոսքով, ամերիկյան կոնտինգենտի քանակն այս տարի քառորդով կրճատվել է և Աֆղանստանում առաջատար դեր են խաղում սեփական անվտանգության ուժերը: ՆԱՏՕ-ն լիազորությունները լիարժեքորեն նրանց կփոխանցի 2014-ին:

ԱՄՆ նախագահի` Քաբուլ կատարած այցից մի քանի ժամ անց, պայթյուններ են որոտացել: Դրանց համար պատասխանատվությունը վերցրել է «Թալիբանը»: