2 մայիսի 2012 - 11:17 AMT
Թալիբանը մի շարք ահաբեկչական գործողություններ է կատարել ի պատասխան Օբամայի այցին Աֆղանստան

Առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների շարքը «Թալիբանի» արձագանքն էր ԱՄՆ նախագահի այցին Քաբուլ: Այդ մասին հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը՝ հղում անելով թալիբների մամլո քարտուղար Զաիբուլլա Մոջահեդին:

Պայթյունները որոտացին Բարաք Օբամայի մեկնումից հետո, որը գիշերը անակնկալ այցով ժամանել էր Աֆղանստան: Նա բանակցել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, ինչպես նաև երկկողմ համաձայնագիր է կնքել ԱՄՆ ուԱֆղանստանի միջև ռազմավարական համագործակցության մասին:

Ըստ առկա տեղեկությունների, ահաբեկչական գործողություններից մեկը կատարել է մահապարտ գրոհայինը: Կա 6 զոհ և 15 վիրավոր: