2 մայիսի 2012 - 11:49 AMT
«Բարսելոնայում» և «Ռեալում» ամեմաբարձր աշխատավարձերն են

«Բարսելոնան» և «Ռեալը» աշխարհի ամենաբարձր վարձատրվող ակումբների ցուցակի առաջատարներն են` համաձայն Sporting Intelligence գործակալության ամենամյա հետազոտության:

Ըստ հետազոտության, «Բարսայի» խաղացողների միջին աշխատավարձը տարեկան 8.7 մլն դոլար է, իսկ «Ռեալինը»` 7.8 մլն:

Առաջին տասնյակում են նաև եվրոպական 5 ակումբներ` «Մանչեսթեր սիթին» 3-րդն է, Լոնդոնի «Չելսին»` 4-րդը, իտալական «Միլանը» 7-րդն է, Մյունխենի «Բավարիան»` 8-րդը, Միլանի «Ինտերը» 10-րդը:

Ֆուտբոլիստներին TOP-10-ում ընկերակցում են 3 ամերիկյան ակումբներ` «Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբը` 5-րդ հորիզոնական, «Նյու Յորք Յանքիզ» և «Ֆիլադելֆիա» բեյսբոլային ակումբները` 6-րդ և 9-րդ հորիզոնականներ: 11-րդ հորիզոնականում է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը, հաղորդում է Eurosport-ը: