Էդվարդ Մունկի «Ճիչը» այսօր կարող է ռեկորդ սահմանել աճուրդում

Էդվարդ Մունկի «Ճիչը» այսօր կարող է ռեկորդ սահմանել աճուրդում

PanARMENIAN.Net - Նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի հայտնի «Ճիչը» կտավը այսօր աճուրդի կհանվի: Sotheby`s աճուրդի տունը այն վաճառքի կհանի Նյու Յորքում՝ իմպրեսիոնիստական և մոդեռնիստական ստեղծագործությունների երեկոյան սակարկությունների ժամանակ:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, փորձագետները չեն բացառում, որ «Ճիչը» կարող է նոր ռեկորդ սահմանել: Այժմ այն կազմում է 106,5 մլրդ դոլար: Ըստ որոշ գնահատականների, վաճառքի վերջնական գինը կարող է կազմել է 125 մլն դոլարից-150 մլն դոլար:

Մունկը ստեղծել է «Ճիչի» չորս տարբերակ: Այն պատկերում է սարսափած մի մարդու, որը ձեռքելով սեղմում է գլուխը. նրա բերանը լայն բացված է հուսահատ մի ճիչում: «Ճիչը» մոդեռնիզմի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Ըստ քննադատների, կտավը պատկերում է էկզիստենցիալ վախի ու անհանգստության զգացումը:

Կտավի նախնական գինը 80 մլն դոլար է: Սակայն, Sotheby`s փորձագետները խոստովանում են, որ գինը «բնազդաբար» է սահմանվել, քանի որ չի կարելի կանխատեսել, թե արդյունքում որքան կլիանի ստեղծագործության արժեքը:

Չորս նկարներից երեքը գտնվում են նորվեգական թանգարաններում, իսկ մեկը՝ մասնավոր հավաքածուում: Հենց այն էլ վաճառքի է հանվում: Նրա սեփականատերը նորվեգացի միլիոնատեր Պետեր Օլսենն է: Նա ժառանգել է նկարը իր հորից՝ հարուստ նավատեր Թոմաս Օլսենից, որը Մունկի ընկերն ու հարևանն էր:

Որպես պոտենցիալ գնորդ նշում են ամերիկացի «շպարի թագավոր» Ռոնալդ Լաուդերին, որը գլխավորում է «Էստե Լաուդեր» ֆիրման:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---