2 մայիսի 2012 - 14:03 AMT
ՄՕԿ նախագահը վստահ է, որ Լոնդոնի և Սոչիի Օլիմպիական խաղերը հաջող կանցնեն

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, որի 70-ամյակը լրացավ այսօր, համոզված է, որ Լոնդոնի և Սոչիի Օլիմպիական խաղերը հաջող կանցնեն:

«2012-ի հուլիսին Լոնդոնում մեկնարկող Օլիմպիական խաղերը բոլորին ցույց կտան, թե ինչպես կարող է երկրի կառավարությունը սպորտային կազմակերպությունների հետ հաջող աշխատել: Այս մրցումները կնպաստեն նաև բրիտանական մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- Ռոգեի խոսքը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Խոսելով 2014թ ձմեռային խաղերի մասին, Ռոգեն ընդգծել է, որ ուրախ է տեսնել, թե ինչ տեմպերով են նախապատրաստվում ձմեռային Օլիմպիադային: Նա նշել է, որ իրեն հատկապես դուր է գալիս քաղաքի եզակի աշխարհագրական դիրքը: