Հայաստանը մասնակցել է Ժնևի Գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցել է Ժնևի Գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-29-ը Ժնևում տեղի ունեցավ Գրքի և մամուլի միջազգային 26-րդ ցուցահանդեսը (Salon du livre), որին ավանդաբար ներկայացված էր նաև Հայաստանը: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովվել էր Շվեյցարիայում գործող հայկական ընկերությունների և հիմնադրամների հովանավորությամբ:

Հայաստանի տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում տպագրված հայալեզու և օտարալեզու բարձրորակ հրատարակություններ` Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ պատմական և արդիական թեմաներով, ինչպես նաև Արցախի, Ջուղայի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Այս տարի ևս, ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանի տաղավարի հանդեպ հետաքրքրությունը մեծ էր` պայմանավորված ներկայացված գրքերի բազմազանությամբ, ինչպես նաև ծրագրում բազմաբնույթ ատենախոսությունների ներառման հանգամանքով:

Կազմակերպված ատենախոսություններն ընդգրկում էին հայոց պատմությանը, հայկական մշակույթին, արվեստին, ճարտարապետությանը, հայոց լեզվին և ինքնությանը, հայկական Սփյուռքին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող թեմաներ:

Առանձնակի հետաքրքրություն էին առաջացրել Երևանի` UNESCO-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման թեմայով ցուցադրումները և ատենախոսությունները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---