2 մայիսի 2012 - 16:11 AMT
Ազատ ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հանդես կգան 4 հայ ըմբիշներ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Վանտաա քաղաքում, որտեղ մայիսի 4-6-ը տեղի կունենա վերջին վարկանիշային մրցաշարը, հանդես կգան հետևյալ ըմբիշները՝ Արթուր Առաքելյան (60 ք/կ), Մուսա Մուրթազալիև (74 ք/կ), Էդգար Ենոքյան (96 ք/կ) և Ռուսլան Բասիև (120 ք/կ):

Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայից:

Լոնդոնի օլիմպիական ուղեգրեր կստանան եզրափակիչ անցած ըմբիշները: Այդ մրցաշարն ուղեգրերի քանակն ավելացնելու Արայիկ Բաղդադյանի սաների վերջին շանսը կլինի:

Այժմ ազատ ոճի հայ ըմբիշներից օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը, Դավիթ Սաֆարյանը և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը: