Բակո Սահակյանը Յուրի Խաչատուրովին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Բակո Սահակյանը Յուրի Խաչատուրովին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---