ԱԺ նախագահը Պատվո մեդալներ է շնորհել մի քանի պատգամավորների

ԱԺ նախագահը Պատվո մեդալներ է շնորհել մի քանի պատգամավորների

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ, ակտիվ և արդյունավետ պատգամավորական գործունեության համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալով են պարգևատրվել մի շարք պատգամավորներ: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից PanARMENIAN-ին հայտնել են, որ խոհրդարանի ղեկավարը պարգևատրել է Արամ Սաֆարյանին, ով ղեկավարում է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է, նաև` Արեգ Ղուկասյանին, ով ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ է ու միաժամանակ Վեհաժողովի փոխնախագահը:

Նիկոյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու և միջազգային խորհրդարանական կառույցներում հետևողական աշխատանքի շնորհիվ մեր երկրի համար բարենպաստ որոշումների հասնելու համար: ԱԺ նախագահը պատգամավոր Արմեն Մխիթարյանին է հանձնել Բանակի օրվա առթիվ վերջինիս ստացած ՀՀ ԱԺ Պատվո մեդալը: Արդյունավետ խորհրդատվական առաքելություն իրականացնելու համար պարգևատևվել է նաև ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խմբի ժողովրդավարական կառույցների ամրապնդման հարցերով խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոան: Նիկոյանը բարձր է գնահատել վերջինիս առաքելությունը թե խորհրդարանում, թե եվրոպական կառույցներում հայկական պատվիրակության հետ համատեղ աշխատանքում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---