2 մայիսի 2012 - 20:18 AMT
Բարաք Օբամա. Պետք չէ սպասել Աֆղանստանում պատերազմի շուտափույթ ավարտին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Աֆղանստանում պատերազմը շուտ չի ավարտվի: Օմաբան նման հայտարարություն է կատարել Բագրամի ավիաբազայում ժողովրդին ուղղված ուղերձում: Այդ մասին հաղորդում է Russian.irib.ir-ը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Քաբուլի և Վաշինգտոնի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը նոր դարաշրջան է երկկողմանի հարաբերություններում, քանի որ «աֆղանցիներն իրենք են ապահովելու երկրի անվտանգությունը»:

ԱՄՆ նախագահը հաղորդել է, որ ՆԱՏՕ-ի երկրները Չիկագոյում կայանալիք նիստում մշակելու են ռազմավարություն, ըստ որի աֆղանական ուժերն իրենց վրա են վերցնելու երկրում անվտանգության ապահովման գործողությունը: