Եգիպտոսի ԶՈՒ պատրաստ են ընտրությունների առաջին փուլից հետո իշխանությունը փոխանցել նոր նախագահին

Եգիպտոսի ԶՈՒ պատրաստ են ընտրությունների առաջին փուլից հետո իշխանությունը փոխանցել նոր նախագահին

PanARMENIAN.Net - Եգիպտոսում իշխանության գլուխ անցած զինվորականները հայտնում են իշխանությունը նոր նախագահին փոխանցելու պատրաստակամության մասին մայիսի 24-ին` նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է ԶՈՒ Գերագույն խորհրդի անդամ Սամի Աննանը:

«Մենք դիտարկում ենք իշխանությունը մայիսի 24-ին ընտրվելիք նախագահին փոխանցելու տարբերակը»,- ասել է նա տեղական հեռուստատեսության եթերում:

Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա մայիսի 23-24-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարում են 13 թեկնածուներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---