Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը Դևիսի Գավաթում զիջել է մակեդոնացիներին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը Դևիսի Գավաթում զիջել է մակեդոնացիներին

PanARMENIAN.Net - Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը մայիսի 2-5 մասնակցում է Սոֆիայում (Բուլղարիա) անցկացվող Դևիսի Գավաթ թիմային առաջնության խաղերին: Հայ թենիսիստները հայտնվել են C ենթախմբում և մրցելու են մրցաշարում ամենաուժեղ համարվող Մոնտենեգրոյի և Մակեդոնիայի հավաքականների հետ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Թենիսի ֆեդերացիան, այսօր մեր հավաքականը մրցել է Մակեդոնիայի հավաքականի հետ և պարտվել է: Մայիսի 3-ին Հայաստանի ընտրանին կմրցի Մոնտենեգրոյի հետ:

Հայաստանի հավաքականի կազմում արդեն երկրորդ անգամ հանդես է գալիս էստոնացի թենիսիստ Դանիլ Պրոսկուրան:

Հավաքականի կազմում հանդես են գալիս նաև Խաչատուր Խաչատրյանը, Դանիլ Պրոսկուրան, Աշոտ Գևորգյանը և Միքայել Ավետիսյանը: Թիմի ավագն է Վահե Ավետիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---