Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարկուտ

Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարկուտ

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության տարածքում առաջիկա օրվա եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Մայրաքաղաքում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ:

 Ուշագրավ
Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին
Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ
---