«Չենք լռելու»-ն կոչ է անում ընտրատարածքային հանձնաժողովներին չխաղալ երկրի ապագայի հետ

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. որտեղ խորհրդարանական ընրությունների նախօրեին դիմում է մեր հայրենակիցներին; Հայտարարությունում մասնավորապես ասված է.«Ցավով ենք արձանագրում, որ նախորդ տարիների ընթացքում մեր ժողովուրդը այդպես էլ չկարողացավ ձերբազատվել իշխանության հանդեպ վախից սեփական կարծիքն ունենալու, ազատ խոսելու և քաղաքացիական դիրք զբաղեցնելու համար:

«Չենք լռելու»-ն այսօր դիմում է ընտրատարածքային հանձնաժողովներին և ընտրատեղամասերին, ինչպես նաև թաղային «հեղինակություններին», որոնց թեթև ձեռքով անցյալ տարիներին իրականություն էին դառնում ընտրակեղծիքները: Մենք խնդրում ենք ձեզ մնալ մարդ և հայ` չխաղալով մեր երկրի ապագայի հետ հանուն սեփական ընտանիքների բարեկեցության: Մի կործանեք մեր ապագան, այդ իրավունքը ձեզ ոչ ոք չի տվել:

Առանձին ուզում ենք անդրադառնալ իրավապահներին և ուսադիրներով անձանց: Դուք երդում եք տվել ոչ թե կուսակցություններին, քաղաքական գործիչներին և չինովնիկներին, այլ Հայաստանին ու հայ ժողովրդին: Ձեր պարտականությունն է` պաշտպանել քաղաքացիների ընտրությունը և երաշխավորել օրինական ընտրություններ: Եղե՛ք հավատարիմ ձեր երդմանը: Եղե՛ք հայրենասեր:

Մենք հավատում ենք ազատության, մեր հույսերի, երազանքների, մեր հնավուրց երկրում բարու հաղթանակին»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---