Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին. Վարորդը մահացել է

Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին. Վարորդը մահացել է

PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 5-ին, ժամը 01.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Ռուբեն Սիմոնյանի վարած «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 44-րդ կմ-ին, Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջի վրա, բախվել է արգելապատնեշներին և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---