Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերի մայիսի 4-ի տուժածներին

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունն ու Հայկական հոգեբուժական ասոցիացիան մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին հոգեսոցիալական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարությունում մասնավորապես նշված է. «Առողջապահության նախարարության և բուժաշխատողների կողմից արվում է հնարավորը մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին և վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և ցավը մեղմելու համար:

Բոլոր բժշկական հաստատությունները, որտեղ օգնություն են ստանում տուժածները, ապահովված են անհրաժեշտ մասնագետներով, որոնք հոգեսոցիալական օժանդակություն են ցուցաբերում կարիք ունեցողներին: Բուժհաստատություններում են գտնվում նաև առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները:

Համապատասխան մասնագետների կողմից անհրաժեշտ հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի կարիք ունեցող բոլոր տուժածներին և անհրաժեշտության դեպքում նաև նրանց հարազատներին»:

Կոնտակտային տվյալները հետևյալն են. «Ինթրա» հոգեբանական կենտրոն` հեռ. 26 35 43, բջջ. 091 26 35 43 Հայկական հոգեբուժական ասոցիացիա` հեռ` բջջ. 098 34 89 93, բջջ. 094 42 26 85 Առողջապահության նախարարության թեժ գիծ` 52 88 72

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---