Բուենոս Այրեսի գրքի ցուցահանդեսին նշվեց Հայաստանի Հանրապետության օրը

PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսում ընթացող գրքի 38-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում ներկայացված էր Հայաստանը առանձին տաղավարով, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:

Օրվա կենտրոնական միջոցառումը կայացավ Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ` «Խոսե Էրնանդես» սրահում, որին ներկա էին ավելի քան 1000 հանդիսականներ: Ելույթ ունեցան ՀՀ դեսպանության խորհրդական Հ. Հակոբյանը և Բուենոս Այրես քաղաքի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին, ովքեր անդրադարձան Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստին, այդ առիթով կայացած միջոցառումներին և երկու երկրների մշակութային կյանքում գրքի ունեցած կարևոր նշանակությանը: Նախարար Լոմբարդին վերը նշված առիթով Երևան կատարած իր այցը բնութագրեց որպես բազմաբովանդակ և անմոռանալի:

Այնուհետև կայացավ համերգ արգենտինահայ մենակատարուհիների «Գայանե», «Մասիս» և «Նաիրի» պարախմբերի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---