Հայազգի ռեժիսոր Նորա Արմանիի ֆիլմը ցուցադրվելու է Կաննի կինոփառատոնում

Հայազգի ռեժիսոր Նորա Արմանիի ֆիլմը ցուցադրվելու է Կաննի կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Եգիպտահայ ռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի Նորա Արմանիի «Տեղափոխվող կյանքեր» (Moving Stories) ֆիլմը ցուցադրվելու է Կաննի կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում: Այդ մասին հայտնում է ծրագրի պաշտոնական կայքը: 18 րոպեանոց դրաման պատմում է երկու կանանց մասին, որոնցից մեկը դուրս է գալիս այդ տնից, մյուսը վերաբնակվում է այնտեղ: Մի կնոջ համար տեղափոխությունը վերադարձ է դեպի հայրենիք, 40 տարի անց, մյուս կնոջ համար` պարզապես հերթական տեղափոխություն:

Ֆիլմը ամերիկա-ֆրանսիական է, նկարահանել է «Բարև» ընկերությունը:

Նորա Արմանին Կաննի կինոփառատոնին մասնակցում է արդեն 18-րդ անգամ:

Կաննի 65-րդ կինոփառատոնը տեղի կունենա 2012-ի մայիսի 16-27-ը: Բացման ֆիլմը կդառնա Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը»: Միջոցառումը կփակվի Կլոդ Միլերի «Թերեզա Դեսքեյրի» ֆիլմով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---