Արամ Պաչյան. «Ցտեսություն, Ծիտ» վեպը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքվում են արդի հայ գրականությամբ 5 մայիսի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Սիրահարների» այգում այսօր տեղի ունեցավ հայ ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպի շնորհանդեսը: Հեղինակը չցանկացավ բնորոշել կամ նշել, թե կոնկրետ ինչի մասին է գիրքը. «Գիրքը մասինների մասին պատկերացումների դեֆորմացումն է, իմ արձակը չի կարող մասինի մասին լինել: Գրքում ինձ համար կարևոր է և՛ ձևը, և՛ ռիթմը, և այն զգացողություններն ու պատկերացումները կյանքի մասին, որոնք ունեն վեպի հերոսները»: Ըստ հեղինակի, գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են արդի հայ գրականությամբ: «Գրքից հատվածներ եմ դեռ կարդացել, ընդհանուր տպավորությունս դրական է: Առհասարակ, Պաչյանի գրականությունն ինձ համար մեր ժամանակից գրականության համար ուրիշ, նոր որակ է, զգացվում է, որ շատ աշխատած գրականություն է»,- ասաց շնորհանդեսին ներկա Աստղիկ Հակոբյանը: Գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ գործ ունենք մի վեպի հետ, որը փոխակերպումների է ենթարկում հայ ժամանակաից վեպը. «Վեպը հրաշալիորեն միահյուսված է հայ վիպագրության հետ: Այն, լինելով ներաշխարհային պատում, կարողացել է դուրս գալ հասարակությանը հուզող թեմաների ոլորտ»: Գրականագետը նշեց նաև, որ վեպում պատասխան է տրվում այն կիսատ «մեսսիջներին», որը տվել էր հեղինակը իր նախորդ «Ռոբինզոն և 13 պատմվածք» ժողովածուում: Շնորհանդեսին ներկա էին հեղինակի ընթերցողները, գրական աշխարհի ներկայացուցիչներ և պարզապես մարդիկ, ովքեր ուզում էին ձեռք բերել գիրքը հեղինակի ստորագրությամբ: Վեպը լույս է տեսել 500 տպաքանակով և վաճառվելու է Երևանում գործող բոլոր գրախանութներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |