Եվրամիությունը գոհ է Սերբիայի ընտրություններից

Եվրամիությունը գոհ է Սերբիայի ընտրություններից

PanARMENIAN.Net - Եվրամիոյւթյունը գոհունակություն է հայտնել Սերբիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», համապատասխան հայտարարություն է կատարել եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը:

Նա ընտրական գործընթացի ընթացքը բնութագրել է որպես ազատ և խաղաղ: «Ներկա պահին մենք սպասում ենք կառավարության շուտափույթ ձևավորմանը, որը կաշխատի բարեփոխումների վրա Եվրոպային մոտենալու համար, և մենք իհարկե սպասում ենք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---