BMW-ն մտադիր է 2012-ի արդյունքներով ապահովել վաճառքի ռեկորդային ծավալ

BMW-ն մտադիր է 2012-ի արդյունքներով ապահովել վաճառքի ռեկորդային ծավալ

PanARMENIAN.Net - Գերմանական ավտոարտադրող Bayerische Motoren Werke-ն (BMW) 2012-ի ապրիլին վաճառքի ծավալի նոր անձնական ռեկորդ է սահմանել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, անցած տարվա ապրիլի համեմատ ցուցանիշն աճել է 6,1 տոկոսով և կազմել 145 հազար 505 միավոր:

Ընկերության ղեկավարությունը սպասում է, որ 2012-ի արդյունքներով կարող է արձանագրել վաճառքի ռեկորդային ծավալ: «Ընկերության պատմության մեջ լավագույն առաջին եռամսյակից հետո մենք անձնական ռեկորդ ենք սահմանել ապրիլյան վաճառքով: Ամեն ինչ հանգում է նրան, որ 2012-ը մեզ համար ամենահաջողը կլինի վաճառքի առումով»,- հայտարարել է BMW ֆինանսական տնօրեն և կառավարման անդամ Յան Ռոբերտսոնը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---