Արամ Մանուկյան. Մեր պայքարը շարունակվում է 8 մայիսի 2012 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Բացելով Երևանում ընդդիմության հանրահավաքը` ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը նշել է, որ ՀԱԿ-ի պայքարը շարունակվում է: Նրա խոսքով` չնայած, որ ընտրություններին հաջորդած գիշերը հանրահավաքի մասնակիցները ճնշված տրամադրություն ունեին, զգացվում էր հիասթափությունը և անգամ «տոմս գնելու և այդ երկրից հեռանալու ցանկությունը», պայքարը, այնուամենայնիվ, շարունակվում է: «Դա մեր խաչն է` պայքար հանուն արդարության, ազատության, հանուն Հայաստանի ապագայի»,- ասել է Մանուկյանը: Նա մեկնաբանել է նաև քվեարկությանը մասնակցածների թիվը` 1 մլն 600 հազար: Նրա խոսքով` դա անհեթեթ թիվ է, որն ընդգրկում է Հայաստանից բացակայող քաղաքացիներին: Մանուկյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ընտրողների կասկածելի բարձր ներկայանալիությանը մարզերում, մինչդեռ Երևանում այն կազմել է 400 հազար ընտրողից քիչ ավելի:
Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |