Մարի Ռոզ Աբուսեֆյանը Երևանում մեկ ներկայացման մեջ կմարմնավորի միանգամից 14 կերպար

Մարի Ռոզ Աբուսեֆյանը Երևանում մեկ ներկայացման մեջ կմարմնավորի միանգամից 14 կերպար

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սիրված դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ) հայ հանդիսատեսին կներկայացնի «Տիգրան մեծ» երկու գործողությամբ մենաներկայացումը:

Ինչպես հայտնում են Ստանիսլավսկու անվան թատրոնից, պիեսի հեղինակը և բեմադրիչը հենց դերասանուհին է:

Ներկայացումը հիմնված է Պերճ Զեյթունցյանի «Աստծո տասներկու օրը» պիեսի, հայոց պատմության և Աբուսեֆյանի մտորումների ու վերլուծություննների վրա: Ներկայացման մեջ դերասանուհին կմարմնավորի 14 կերպար:

Մարի Ռոզ Աբուսեֆյանը անցած տարի Երևանում ներկայացրել է Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» մենաներկայացումը:

Դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը թատերական կրթությունը ստացել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Երկար տարիներ աշխատել է Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Բազմաթիվ դերեր է ստանձնել հեռուստատեսային և ռադիոյի գրական-թատերական հաղորդումներում, նկարահանվել է «Հայֆիլմում»:

1983թ-ից ապրում է Սան Ֆրանցիսկոյում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---