Հրանտ Մելքումյանը առաջին պարտությունն է կրել «Բոսնա-2012» մրցաշարում

Հրանտ Մելքումյանը առաջին պարտությունն է կրել «Բոսնա-2012» մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Սարաևոյում ընթացող «Բոսնա-2012» միջազգային մրցաշարում առաջին պարտությունն է կրել:

8-րդ տուրում նա սև խաղաքարերով զիջեց ռուսաստանցի Միխայիլ Անտիպովին: Մելքումյանը 5,5 միավորով նահանջեց 3-րդ տեղը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անտիպովը 6 միավորով:

9-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի Ալեքսանդր Իպատովը (Թուրքիա), նա ունի 5 միավոր և 10-րդ տեղում է:

2011թ. այս մրցաշարում Մելքումյանը գրավեց 2-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Բաադուր Ջոբավան (Վրաստան):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---