«Հրապարակ» . Նախագահն Օսկանյանին «ստուկաչ» է անվանել

«Հրապարակ» . Նախագահն Օսկանյանին  «ստուկաչ» է անվանել

PanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իրենց հասած տեղեկություններով, ոչ միայն հանրապետականներն են բացասաբար տրամարված Վարդան Օսկանյանի նկատմամբ, այլև ինքը` նախագահը։ «Հրապարակի» հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ական վերնախավի մոտ նախկին արտգործնախարարի մասին արտահայտվել է որպես «ստուկաչի»։ «Սարգսյանը դա ասել է, նկատի ունենալով այն փաստը, որ երբ բոլոր ԲՀԿ–ականները հերքում էին Ծառուկյանի մոտ զենքի առկայությունը, Օսկանյանը հայտարարեց, որ Ծառուկյանի մոտ զենք է եղել, դրանով անհարմար վիճակի մեջ դնելով Ծառուկյանին և ամբողջ ԲՀԿ–ին։ Գողական կաննոներով, Օսկանյանը պարտավոր էր սուտ ասել և հերքել զենքի փաստը, ինչպես անում էին մյուս ԲՀԿ–ականները»,–գրում է թերթը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---