ՀԿԵ-ում շահագործման է հանձնվել նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորիան

ՀԿԵ-ում շահագործման է հանձնվել նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորիան

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում սկսում է գործել ԿՎԼ-Պ2.1 նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորիան: Վագոնը գնվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում և արտադրված է Ռուսաստանի Տեղեկատվական և տրանսպորտային համակարգերի գիտաարտադրական կենտրոնում (ԻՆՖՈՏՐԱՆՍ -ИНФОТРАНС):

Ինչպես լրագրողներին ասաց ՀԿԵ ՓԲԸ-ի ենթակառուցվածքի «Ախտորոշում» ճանապարհային կենտրոնի պետ Անդրեյ Ելիզարովը, «ԿՎԼ-Պ2.1 նախատեսված է մինչև 120 կմ/ժամ արագության պարագայում ռելսերի վիճակի ավտոմատացված հսկողության և գնահատման համար: Հատկանշական է, որ տեխնիկան կարող է աշխատել ցանկացած եղանակին՝ ինչպես անձրևի, ձյան, մարախուղի, այնպես էլ ցածր ջերմաստիճանի, ռելսերի սառցակալման ժամանակ»: Նա նշել է, որ մեկ օրում այս վագոնը կարող է ստուգել 500 կմ ուղի: Ելիզարովը հավելել է նաև, որ վագոն-լաբորատորիան արդեն փորձարկվել է, այսօր փորձնական երութղի կիրականացվի դեպի Երասխ:

Գծաչափ վագոն-լաբորատորիան, մասնավորապես, իրականացնում է ռելսերի վիճակի հիմնական ցուցանիշների ախտորոշումը, սահմանում է գծի հիմնական չափորոշիչները, իրականացնում է գծի վիճակի վիճակագրական վերլուծությունը 1 տարվա կտրվածքով: Հետազոտության ժամանակ սարքը նաև ավտոմատ կերպով ցուցադրում է անցյալ ախտորոշման արդյունքները՝ միաժամանակ համեմատելով հին ու նոր տվյալները:

Լաբորատորիան նաև անցկացնում է հսկվող չափանիշների ավտոմատացված մշակումը՝ ձևավորելով համապատասխան հաշվետվությունները: Գծաչափ վագոն-լաբորատորիան սկսելու է աշխատել արդեն այսօր և թույլ կտա կատարելագործել երկաթուղային ենթակառուցվածքի վիճակի հսկողության գործող համակարգը, ինչն, իր հերթին, կբերի գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման:

Գնացքների երթևեկության անվտանգության, ուղևորների կյանքի և առողջության ապահովումը հանդիսանում է ՀԿԵ-ի գործունեության առաջնահերթություներից մեկը: Այս նպատակով անցկացվում են գծի և շարժակազմի պարբերական զննումները, իրականացվում է ենթակառուցվածքի արդիականացման և առողջացման ծրագիրը, որի շրջանակներում մասնավորապես, արդեն վերանորոգվել է մոտ 160 կմ գիծ, փոխվել է մոտ 260 հազ. փայտե և 7,7 հազ. մետաղաբետոնե կոճղ:

Միայն 2012 թվականի ընթացքում, մասնավորապես, նախատեսվում է կապիտալ վերանորոգել մոտ 20 կմ գիծ, ուժեղացված վերանորոգումը կանցնի մոտ 145,6 կմ գիծ: Հարկ է նշել, որ Հայաստանում 3 տարիների աշխատանքի ընթացքում ՀԿԵ-ն երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման նպատակով ներդրել է 72,1 մլրդ.դրամից ավել:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի ծախսերի ընդհանուր ծավալը համաձայն 2011 թվականի ներդրումային ծրագրի կազմեց 13 մլրդ. 460 մլն. դրամ, որից 12 մլրդ. 147 մլն դրամն ուղղվեց երկաթողային ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 313 մլն. դրամը՝ շարժակազմի թարմացմանը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումների ընդհանուր ծավալը 2012 թվականին կկազմի 1 մլրդ. 150,49 մլն. ռուբլի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---