ՍԹԱՐ առևտրային ցանցը և «ԱրմենՏել»-ը հայտարարել են երկարատև համագործակցության մասին

ՍԹԱՐ առևտրային ցանցը և «ԱրմենՏել»-ը հայտարարել են երկարատև համագործակցության մասին

PanARMENIAN.Net - «Սթար Դիվայդ» ՓԲԸ (ՍԹԱՐ առևտրային ցանցը) և «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են երկարատև համագործակցության մասին:

Համագործակցության շրջանակում ՍԹԱՐ ցանցի սուպերմարկետներում կբացվեն Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, որտեղ մեր հաճախորդները կարող են ստանալ «ԱրմենՏել» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ողջ շրջանակը: ՍԹԱՐ սուպերմարկետում` Ավետիսյան 48/1 հասցեում, արդեն գործում է Beeline առաջին գրասենյակը: Մոտ ապագայում կբացվեն նոր գրասենյակներ ՍԹԱՐ ցանցի մյուս սուպերմարկետներում նույնպես:

Համագործակցության շրջանակում ստեղծվել է ՍԹԱՐ ցանցի նոր կոմերցիոն տեղեկատվական կենտրոն (call-center):

Զանգահարելով «8090ե համարին ՍԹԱՐ-ի հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն ՍԹԱՐ սուպերմարկետների աշխատանքային ժամերի և հասցեների, անցկացվող ակցիաների, հատուկ առաջարկների, այս կամ այն ապրանքի առկայության, տարադրամի փոխարժեքի մասին և այլն: Այս ամենից բացի հաճախորդները կարող են հայտնել իրենց ցանկություները կամ առաջարկությունները, իմանալ թե որքան է կազմում հաշվեկշիռն իրենց ՍթարՔարտ կուտակային քարտի վրա:

«Ծառայությունների սիներգիան հանդիսանում է համաշխարհային պրակտիկայի ժամանակակից միտումներից ինչպես հարմարավետության, այնպես էլ ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից: Մեր տեխնոլոգիաները և երկրում ամենամեծ սուպերմարկետների ցանցերից մեկի` ՍԹԱՐ-ի աշխատանքային փորձը թույլ են տալիս հաճախորդների սպասարկումը հասցնել նոր մակարդակի: ՍԹԱՐ առևտրային ցանցն այժմ մեր ռազմավարական ընկերն է, և մենք դա համարում ենք մեծ ձեռքբերումե,- նշեց «ԱրմենՏելե ՓԲԸ Գլխավոր Տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում ՍԹԱՐ առևտրային ցանցի ընդլայնմանը զուգընթաց, օրեցօր ավելանում է ցանցի հաճախորդների թիվը: Հաճախորդների արագ և արդյունավետ սպասարկումը մեր առաջնային խնդիրներից է: Call center ծառայության կազմակերպման հարցում «ԱրմենՏելե ընկերության ընտրությունը պայմանավորված էր վերջինիս` խոշոր ընկերությունների հետ աշխատելու մեծ փորձով, ինչպես նաև նրանց կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների վստահությամբե,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վ. Քերոբյանը:

Beeline Ֆիքսված ցանցից 8090 կարճ համարին զանգն անվճար է: Beeline բջջային ցանցի համարներից զանգը տարիֆիկացվում է բաժանորդի սակագնային փաթեթինհամապատասխան (զանգ ֆիքսված հեռախոսահամարին): Այլ համարներից զանգի մեկ րոպեի արժեքն անհրաժեշտ է պարզել համապատասխան օպերատորից:

ՍԹԱՐ Call center-ը թույլ է տալիս միավորել տեղեկատվական ամբողջ ծավալը` ժամանակակից հեռահաղորդակցական սարքավորում օգտագործելով: Կենտրոնում ներդրված է AVAYA տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հարցումները դասակարգել ըստ թեմաների` հաճախորդների հետ աշխատանքը դարձնելով ավելի արդյունավետ: Բացի այդ, այս տեխնոլոգիան թույլ է տալիս օգտվել ոչ միայն օպերատորների ծառայություններից, այլև հաճախորդի ցանկությամբ` սպասարկման ավտոմատացված համակարգից:

4  11.05.12 - "ԱրմենՏել" ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն և ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---