Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկի զոհերից մեկի հարազատը դատարանում նրա վրա կոշիկ է նետել

Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկի զոհերից մեկի հարազատը դատարանում նրա վրա կոշիկ է նետել

PanARMENIAN.Net - Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի նկատմամբ դատական գործընթացի մասնակիցը դատական նիստի ժամանակ նրա վրա կոշիկ է նետել: Նետումը նպատակին չի հասել: Կոշիկը նետել է Բրեյվիկի զոհերից մեկի հարազատը: Միաժամանակ տղամարդը բղավել է ահաբեկչին. «Կորիր գրողի ծոցը, դժոխք գնա» և արտասվել է: Դատական կատարածուները տղամարդուն դուրս են տարել դահլիճից նիստի մյուս մասնակիցների ծափահարությունների ներքո:

Ականատեսների վկայությամբ, Բրեյվիկը միջադեպի ժամանակ իրեն հանգիստ է պահել և ժպտացել է, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---