«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 8-15-ը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 8-15-ը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, այս տարի ստացվել է ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ուրախություն հայտնեց, որ այս ամառ ևս մենք կունենանք այն Երևանը, որը մեզ հոգեհարազատ է` ուրախ և ակտիվ: Նրա խոսքով, մոտենում է արդեն փառատոնի 10-ամյակը, ինչը լուրջ պատմություն է:

Փառատոնի նորույթն է նաև «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը:

Փառատոնն, այս տարի, կպահպանի 4 մրցութային ծրագրերը` «Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կազմակերպիչները խոստանում են նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց ցուցադրություններ: Այս տարի կնշվեն Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները:

Փառատոնի ընթացքում 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը:

Այս տարի փառատոնի նախագահն է լինելու հայտնի իսպանացի կինոռեժիսոր, Վիկտոր Էրիսեն, ով եղել է Կաննի 2010 թ. ժյուրիի կազմում:

Մինչև մայիսի 31-ը կկատարվի փառատոնի մասնակից ֆիլմերի ընտրությունը:

Արդեն 7-րդ տարին անընդմեջ «Ոսկե ծիրանի» հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

4  11.05.12 - Ոսկե Ծիրան փառատոնին նվիրված ասուլիս
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---