Պուտինը պահանջել է ետ չմնալ Սոչիի օլիմպիական օբյեկտների շինարարության ժամանակացույցից![]() 11 մայիսի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ 2014-ին Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերին նախապատրաստությունը համարյա ընթանում է ժամանակացույցով: «Մինչև Օլիմպիադան մենք պետք է անցկացնենք ևս 47 թեստային միջոցառումներ, որոնց կեսը՝ միջազգային մակարդակի: Մեր խնդիրն է ապահովել օբյեկտների պատրաստվածությունը թեստային մրցումների անցկացման համար, դրանց համապատասխանությունը միջազգային պահանջներին: Խոսքն առաջին հերթին գնում է բոլոր մարզական շինությունների մասին, ներառյալ հոկեյի և գեղասահքի համար սառցադաշտերը, լեռնադահուկային և դահուկային-բիաթլոնային համալիրները»,- Պուտինի խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Միաժամանակ նա նշել է, որ մի շարք օբյեկտներ աշխատանքների որոշ փուլերով ետ են մնում ժամանակացույցից: Պուտինը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ անհրաժեշտ է կառուցել և վերակառուցել 532 օբյեկտներ, իսկ հաշվի առնելով շատ ներդրումային նախագծերի համալիր բնույթը, դրանք կապիտալ շինարարության ավելի քան 800 օբյեկտներ են: 2012-ին պետք է ավարտվի 135 օբյեկտների շինարարությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |