«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա -Կոկա-Կոլա գավաթ» մրցաշարի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին![]() 11 մայիսի 2012 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը հանդիպեցին լրագրողների հետ, որի ընթացքում ներկայացրին «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա -Կոկա-Կոլա գավաթ 2012» համատեղ անցկացվող մրցաշարի մանրամասներ: Միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնութնունը մեկնարկել է ապրիլին և անցնում է երկու փուլով: Մասնակցում են Հայաստանի և Արցախի 613 դպրոցների ավելի քան 4900 դպրոցականներ: Երկրորդ փուլում հանդես կգա ն 32 լավագույն թիմերը: Հունիսի 3-ին տեղի կունենա մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարևորեց մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը` նշելով, որ այսօրվա երեխաները վաղն արդեն համալրելու են Հայաստանի հավաքականների շարքերը: «Ֆուտբոլի կայացման կարևոր գործոններից է մասսայական ֆուտբոլի զարգացումն ու հասարակության ընդգրկվածության մակարդակը ֆուտբոլում»,- նշեց Հայրապետյանը: Այն հարցին, թե «Կոկա-Կոլան» կդառնա՞ Հայաստանի զագային հավաքականի գործընկեր, Դանիելյանը պատասխանեց. «Մեր ընկերությունը երկար տարիներ է համագործակցում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ, ես շատ կցանկանայի, որ Հայաստանի հավաքականի գործընկերն էլ լինեինք»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |