Լ. Ջուլֆալակյան. Միլոնե Տրոֆի մրցաշարին կմասնակցեն Հովհաննես Վարդերեսյանը և Արսեն Ջուլֆալակյանը![]() 11 մայիսի 2012 - 16:34 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հաղորդել է, որ ըմբիշները, որոնք օլիմպիական ուղեգրեր են նվաճել, արդեն սկսել են պատրաստվել խաղերին: «Մայիսի 30-ին մենք կմեկնենք Իտալիա, որտեղ Միլոնե Տրոֆի միջազգային մրցաշարում հանդես կգան Հովհաննես Վարդերեսյանը և Արսեն Ջուլֆալակյանը: Օլիմպիադայից առաջ սա նրանց համար նախապատրաստական փուլ կլինի: Այդ ընթացքում Արթուր Ալեքսանյանը և Յուրի Պատրիկեևը պետք է պատրաստվեն անհատական ծրագրով»,-ասել է Ջուլֆալակյանը: Ապա հունահռոմեական ոճի ըմբիշները Ղրիմում համատեղ հավաքներ կանցկացնեն Ուկրաինայի, Բելառուսի, Ֆրանսիայի թիմերի հետ: Հայաստանի հավաքականը կվերադառնա հունիսի 20-ին և կշարունակի պատրաստվել Երևանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |