«Ակլարդեոն» դուետը ելույթ կունենա Երևանում![]() 11 մայիսի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ակլարդեոն» (ՌԴ) դուետի համերգը: Դուետը ներկայանում է Եվգենի Վարավկո` կլարնետ, և Մարիա Վլասովա` ակորդեոն, կազմով: Ելույթը տեղի է ունենալու «Ազգային պատկերասրահ» միջազգային 8-րդ փառատոնի շրջանակում: 12 տարեկան հասակում արժանանալով Պատանի երաժիշտների համառուսաստանյան մրցույթի երկրորդ մրցանակին` Եվգենի Վարավկոն շարունակել է ուսումը Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում (Վ. Պետրովի դաս.): 2001 թ-ից շարունակում է ուսումնառությունը Փարիզում` առնչվելով ֆրանսիական դպրոցի լավագույն ավանդույթներին (Էկոլ Նորմալ,Գի Դեպլյուի դաս.): Մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր փառատոների 2011-ից Գնեսինների անվան ակադեմիայի պրոֆեսոր է: Տաղանդաշատ ակորդեոնահարուհի Մարիա Վլասովան նոր սերնդի փայլուն երաժիշտներից է: Ծնվել է Վլադիմիրում, 1999-2004թթ.սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում պրոֆեսոր Ե.Լիպսի դասարանում: Մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է: Երաժշտի կատարողական ոճին ներհատուկ է մատուցվող նյութի խորությունն ու պատկերների փիլիսոփայական մեկնաբանությունը, մատուցման ամբողջականությունն ու կատարողական փայլուն մաներան: Փառատոնի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: 2008-ից փառատոնն ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի ցանկում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |