Պետրոս Ղազարյանն ավելացնելու բան չունի

Պետրոս Ղազարյանն ավելացնելու բան չունի

PanARMENIAN.Net - «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին 2008 թվականի ընտրությունների ընթացքում հեռուստատեսությամբ եթեր գնացած հակաքարոզչության վերաբերյալ փաստեր ներկայացնելու համար ժամանակ չունի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Պետրոս Ղազարյանը՝ հավելելով, որ իր ասածներին ավելացնելու բան չունի. «Անկեղծ ասած՝ ես հիմա այնքան գործ ունեմ, որ չեմ զբաղվելու դրանով։ Ես իմ ասածներին ավելացնելու բան չունեմ»։

Պետրոս Ղազարյանն ավելի վաղ Ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԿԸՀ Գալուստ Սահակյանի կողմից ընտրությունների օրը քարոզչություն իրականացնելու վերաբերյալ ներկայացրած բողոքին, գրել էր, որ «Կենտրոնի» եթերում մայիսի 5–ին և 6–ին քարոզչություն և հակաքարոզչություն չի եղել։ Իրենք պարզապես մայիսի 6–ին Լևոն Տեր Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի ասուլիսները լուսաբանել են ուղիղ եթերի ռեժիմով, որի ժամանակ Լևոն Զուրաբյանը քաղաքական կոչ է արել:

Իսկ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին էլ հրավիրել է ուղիղ եթերով բանավեճի` պարզելու, թե «ինչու Ամալյանի հանձնաժողովը չէր նկատում 2008–ի ընտրությունների ժամանակ ակնհայտ հակաքարոզչությունը»։

Ամալյանը երեկ PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել էր, որ բանավեճի կմասնացի միայն այն դեպքում, եթե Ղազարյանը ներկայացնի 2008թ–ի հակաքարոզչության մասին փաստեր։ ՀՌԱՀ-ը երեկ 1 մլն դրամով տուգանեց «Կենտրոն» հեռուստաընկերությանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---