Մոսկվայում ավարտվել է գրականագետների և երաժիշտների «ստուգիչ զբոսանքը»![]() 13 մայիսի 2012 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Կիրակի Մոսկվայի կենտրոնում անցկացվել է գրականագեների և երաժիշտների կողմից կազմակերպված «ստուգիչ զբոսանք», որին ներկա են գտնվել գրող Դմիտրի Բիկովը, Ալեքսանդր Պրոխանովը, Լյուդմիլա Ուլիցկայան, ԲորիսԱկունինը, լրագրողներ Սերգեյ Պարխոմենկոն, Մարաիննա Մաքսիմովսկայան և այլք: Զբոսանքից առաջ գրողներն ինքնագրեր են բաժանել բոլոր ցանկացողներին, իսկ ՌԻԱ Նովոստիի լրագրողի գնահատականով, այդ պահին Պուշկինսկայա հրապարակում հավաքված է եղել մի քանի հարյուր մարդ: Բորիս Ակունինը, հաղորդել է, որ իր կարծիքով, հանդիպմանը ներկա է գտնվել մոտ 10 հազար մարդ: «Ստուգիչ զբոսանքի» գաղափարն առաջարկել է հայտնի գրող Բորիս Ակունինը, ով ակտիվորեն մասնակցել է այս ձմռան բողոքի ակցիաներին: Մոսկվայում ընդդիմության կողմնակիցների «ժողովրդական զբոսանքները» տեղի են ունենում մայիսի 6-ին կայացած «միլիոնների մարշից» հետո: Այդ կերպ ընդդիմադիրներն իրենց բողոքն են արտահայտում գործող իշխանությունների նկատմամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |