Հռոմի Մասթերս մրցաշարի առաջին փուլում Դավիթ Նալբանդյանի մրցակիցը կլինի Ալբերտ Ռամոսը

Հռոմի Մասթերս մրցաշարի առաջին փուլում Դավիթ Նալբանդյանի մրցակիցը կլինի Ալբերտ Ռամոսը

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մեկնարկում է Հռոմի Մասթերս մրցաշարում: Նրա առաջին մրցակիցը կլինի Ալբերտ Ռամոսն Իսպանիայից: Պաշտոնական խաղերում թենիսիստները նախկինում չեն հանդիպել:

Հաղթանակի դեպքում Նալբանդյանը, որը АТР վարկանիշում 42-րդ տեղում է, կհանդիպի աշխարհի չորրորդ ռակետ Էնդի Մարրեյի (Անգլիա) հետ:

Մրցաշարը կավարտվի մայիսի 20-ին, մրցանակային ֆոնդը 2,950,475 եվրո է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---