Դմիտրի Կոզակ. Սոչիում անարգել միջավայրի ստեղծումը կառավարության հսկողության տակ է![]() 14 մայիսի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Սոչիում սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար բարենպաստ պայմանների ստեղծումը կարող է օրինակ ծառայել մյուս քաղաքների համար, հաղորդել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը: «Սոչիում անարգել միջավայրի ստեղծումը վերահսկվում է կառավարության կողմից և այսօր ակտիվորեն իրականացվում է: Համոզված ենք, որ Սոչին և ողջ տրանսպորտային ենթակառույցը հարմարավետ կլինի հաշմանդամների համար և անարգել միջավայրի էտալոն կծառայի»,-ասել է Կոզակը` միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Ֆիլիպ Կրեյվենի հետ հանդիպման ժամանակ: Բացի այդ, ըստ նրա, անարգել միջավայրի ստեղծումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հաշմանդամների համար: «Այս տարի Սոչիում արդեն փորձարկվել են պարալիմպիկ սպորտաձևեր, և մենք, արտասահմանցի փորձագետների գնահատականով, հաղթահարել ենք այս փորձությունը»,-ասել է Կոզակը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |