Սուրբ Նշան եկեղեցու հարցը քննարկել են Հայաստանի դեսպանն ու Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը

Սուրբ Նշան եկեղեցու հարցը քննարկել են Հայաստանի դեսպանն ու Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վակիձեի հետ երեկ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է Թբիլիսիի Ս.Նշան եկեղեցու զանգակատան փլուզման հարցը։

«Երկուստեք արձանագրվել է հիշյալ եկեղեցու շուտափույթ վերանորոգման և ամրացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը`նմանատիպ դեպքերից հետագայում ապահովագրված լինելու նպատակով»,–հաղորդում են ԱԳՆ–ից։

Հանդիպմանը քննարկվել է նաև Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներն սկսելու հարցը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների օրակարգին առնչվող այլ հարցեր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---