«Երևան. բիզնես-վազք - 2012» մրցույթից հավաքված գումարով կվերականգնվի Աջափնյակի այգիներից մեկը

«Երևան. բիզնես-վազք - 2012» մրցույթից հավաքված գումարով կվերականգնվի Աջափնյակի այգիներից մեկը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը Best Western Congress Hotel և Austrian Airlines ընկերությունների հետ համատեղ կազմակերպում է «Երևան. բիզնես-վազք - 2012» վազքի մրցույթը։ Այս մասին հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ծրագրի նպատակը հասարակության կյանքում առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածության բարձրացումն ու վերջիններիս այդ խնդիրների լուծմանը մասնակից դարձնելն է։

Մարաթոնյան վազքին կմասնակցեն գործարար ոլորտի, մասնավորապես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն իրականացնող ընկերությունները, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպություններ:

Ծրագրի արդյունքում հավաքագրված գումարը կուղղվի մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը, մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանում կվերականգնվի Արզումանյան փող. հ.10 շենքի հարակից այգին։

Հաղթող թիմը, որպես պարգևատրում, կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Վիեննա բիզնես-վազքի։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---