Քադդաֆիի որդին ձախողում է իր հանդեպ դատական գործընթացը` հրաժարվելով փաստաբաններից

Քադդաֆիի որդին ձախողում է իր հանդեպ դատական գործընթացը` հրաժարվելով փաստաբաններից

PanARMENIAN.Net - Լիբիայի իշխանությունները չեն կարողանում սկսել դատական գործընթացը Մուամմար Քադդաֆիի որդու` Սեիֆ ալ-Իսլամի հանդեպ, քանի որ նա հրաժարվում է համագործակցել փաստաբանների հետ: Ինչպես հաղորդում է France 24-ը, այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ում Լիբիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Իբրահիմ Դաբբաշին: «Սեիֆ ալ-Իսլամը հրաժարվում է փաստաբաններից, որոնց նրան նշանակում են: Եվ այդ փաստը Լիբիայի իշխանություններին բարդ իրադրության մեջ է դնում. Երկրի օրենքների համաձայն` նրան արգելված է դատել առանց փաստաբանի, որին Սեիֆին ոչ ոք չի խանգարում վարձել»,- հայտնել է Դաբբաշին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում:

Միջազգային քրեական դատարանն արդեն պաշտպան է նշանակել Սեիֆ ալ-Իսլամի համար, սակայն Լիբիան մտադիր չէ կալանավորին հանձնել Հաագայի դատին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---