Պոռնոգրաֆիա տարածելու համար բերման են ենթարկել մի երիտասարդի

Պոռնոգրաֆիա տարածելու համար բերման են ենթարկել մի երիտասարդի

PanARMENIAN.Net - «odnoklassniki.ru» կայքում պոռնկագրական բնույթի նկարներ տարածելու համար երեկ երեկոյան բերման է ենթարկվել մի քաղաքացի։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից` նշելով, որ քաղաքացու անձնական էջում իր կողմից տեղադրված 55 պոռնկագրական բնույթի նկարներ են տեղադրված եղել, որոնք հասանելի էին կայքի բոլոր օգտատերերին:

Քաղաքացուն բերման են ենթարկել օպերատիվ տվյալներ իրացնելիս Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկից։ Նյութերը ներկայումս ուղարկված են ՀՀ գլխավոր դատախազություն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---