Ծիրանի բերքը կարող է պակասել մեղուների «վատ աշխատանքի» պատճառո՞վ

Ծիրանի բերքը կարող է պակասել մեղուների «վատ աշխատանքի» պատճառո՞վ

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսական տարին նորմալ է սկսվել, պտղատու ծառատեսակների բերքն անցյալ տարվա բերքին չի զիջի, անգամ կգերազանցի: Այս մասին այսօր լրագրողների հատ հանդիպմանն ասաց ՀՀ ԳՆ բուսաբանության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Գևորգ Հարությունյանը` հավելելով,– «դեռ չգիտենք` եղանակն ինչպիսին կլինի»:Անդրադառնալով ծիրանենիների ծաղկման գործընթացին` Հարությունյանը նշեց, որ «որոշ մարզերում ծաղկի հետ կապված խնդիրներ կան»: «Որոշ տեղերում ծիրանենու ծաղիկը փչացել է ցուրտ եղանակի պատճառով, անձրևներ էին տեղում, թեև կարճատև: Մեղուների թռիչք շատ քիչ է եղել, իսկ ինչպես բոլորս գիտենք` նրանցից է կախված փոշոտումը, որը մեծ դեր է խաղում», - ասաց նա:

Բանախոսի խոսքով` քանի որ մեղուներն անձրևների և ցրտի պատճառով ուշ սկսեցին իրենց «գործը»` փոշոտումը վատ կատարվեց, և դրա պատճառով ծաղիկների մի մասը փչացավ:

«Հիմնականում Արմավիր մարզի որոշ գյուղերում եւ Արարատի մարզում է այս վիճակը», - նշեց բանախոսը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---