Զավեն Սարգսյան. Հայաստանին անհրաժեշտ է գորգի թանգարան ունենալ

Զավեն Սարգսյան. Հայաստանին անհրաժեշտ է գորգի թանգարան ունենալ

PanARMENIAN.Net - Հայաստանում պարզապես անհրաժեշտ է ստեղծել գորգի թանգարան, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, մամլո ասուլիսի ժամանակ ասաց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան վաղուց արդեն ունեն գորգարվեստի թանգարան, իսկ Հայաստանը` ոչ:

Տնօրենը նշում է, որ մեր թանգարաններում կան բազմաթիվ գորգեր, որոնք չեն ցուցադրվում: Նա առաջարկում է բոլոր թանգարաններում պահվող գորգերը հավաքել մեկ տեղ, նշել անունը, վայրը և որ թանգարանից է և ցուցադրել: Գորգերի հետ կցել ստեղծման վայրը նշող քարտեզներ, պատմական լուսանկարներ և այլ ուղեկցող նյութեր:

Լրագրողների այն պնդմանը, որ շատ թանգարանների տնօրեններ չեն համաձայնվում իրենց պահոցից հանել գորգերը, Սարգսյանն ասաց, որ դա պետք է լինի պետական ծրագիր, և գորգերը նրանց սեփականությունը չեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---